Նորություններ

Բուդդայի հնագույն արձան է հայտնաբերվել

Ուշագրավ 2017-01-19

Չինաստանի արևելքում գտնվող ջրամբարներից մեկում Բուդդայի հնագույն արձան է հայտնաբերվել այն բանից հետո, երբ ջրամբարի ջուրն իջեցվել է:
Ժայռափոր արձանն առաջինը հայտնաբերել են տեղի բնակիչները, այժմ գտածոն ուսումնասիրում են հնագետները:
 
Նրանք ենթադրում են, որ արձանն ստեղծվել է Մին դինաստիայի ժամանակաշրջանում (1368-1644թթ.) և ավելի քան 350 տարեկան է:
 
Ենթադրվում է, որ ջրամբարի հատակին գտնվում է հնագույն տաճար, որը կուսումնասիրվի ստորջրյա սարքավորումների միջոցով:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: