Նորություններ

Խորխե Լուիս Բորխես «Որոշ ժամանակ անց»

Կրթական 2017-01-18

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցություն չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել: Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը են ընկնում:Որոշ ժամանակ անց սովորում ես ասել բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:Եվ սովորում ես, որ իսկապես կարող ես դիմանալ, որ իսկապես արժես… և սովորում ես ու սովորում ես… և ամեն օրվա հետ սովորում ես… Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է՝ ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ անցյալ:Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով և առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը: Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա անխուսափելիորեն կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ: Ժամանակի հետ հասկանում ես, որ իսկական ընկերները հաշված են, և նա, ով չի պայքարում նրանց համար, վաղ թե ուշ իրեն կտեսնի շրջապատված կեղծ ընկերներով: Ժամանակի հետ սովորում ես, որ զայրութի պահին ասված բառերը կարող են շարունակել ողջ կյանքի ընթացքում խոցել նրան, ու վիրավորեցիր:Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներել միայն վեհ հոգիներինն է: Ժամանակի հետ հասկանում ես, որ եթե դառնորեն վիրավորել ես ընկերոջդ, շատ հավանական է՝ ընկերությունը էլ երբեք նույնը չլինի:Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ չնայած երջանիկ ես ընկերներիդ հետ, մի օր լացելու ես նրանց համար, ում թողել ես, որ հեռանան: Ժամանակի հետ քեզ հաշիվ կտա, որ յուրաքանչյուր մարդու հետ ապրած յուրաքանչյուր փորձություն անհամամատելի է:Ժամանակի հետ քեզ հաշիվ կտաս, որ նա ով նվաստեցնում կամ արհամարհում է ինչ որ մարդու, վաղ թե ուշ կզգա նույն նվաստացումերն ու արհամարհանքը՝ բարձրացրած քառակուսի: Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ պատահեն, կհանգեցնեն, որ վերջում չի լինի քո սպասածի պես:Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էին այդ վայրկյանին: Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ լինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր քեզ հետ էին ու հեռացել են: Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ես ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, որ կարոտում ես, ասել որ կարիքն ունես, ասել որ ուզում ես ընկերներ լինել…

Արարատ, գ. Նշավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: