Նորություններ

Հայ երեխաները՝ միջազգային մրցաշարի մասնակիցներ

Սպորտ 2017-01-16

«Նարվա» շախմատային դպրոցում ուսանող աշակերտներից երկուսը Հայաստանը կներկայացնեն հունվարի 19-26-ը Բելառուսում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին:
Մասնակցության համար Բելառուս կմեկնեն 10-ամյա Գրիգոր Օսիպյանը և 11-ամյա Խաչիկ Գևոնյանը:
 
Մրցաշարի ընթացքում կկայանան պատանեկան, արագ շախմատի, կայծակնային շախմատի առաջնություններ:
 
Կանցկացվի նաև թիմային առաջնություն, որին «Նարվա» դպրոցի պատվիրակությունը կմասնակցի «Նարվա-Արմենիա» թիմով:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: