Նորություններ

«Պուտինի գավաթ» մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 8 սամբիստներ

Սպորտ 2013-06-05

Հունիսի 6-8-ը Մոսկվայում կայանալիք «ՌԴ նախագահ Պուտինի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարն անցկացվելու է թիմային պայքարով, և հավաքականները մարզիկներ պետք է ներկայացնեն բոլոր 9 քաշային կարգերում: Մրցաշարին մասնակցելու հրավեր են ստացել ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների տղամարդկանց հավաքականները:
Հայաստանի սամբոյի հավաքականը մրցաշարին մասնակցելու է որոշակի կորուստներով: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հաղորդում են, որ չի լուծվել +100 կգ քաշային կարգում հանդես եկող, ներկայումս՝ ՀՀ զինված ուժերում ծառայությունն անցկացնող Արտյուշա Մկրտչյանի՝ Մոսկվա մեկնելու թույլտվության հարցը: Այդ պատճառով էլ Հայաստանի ընտրանին մասնակցելու է 8 սամբիստներով և բոլոր մրցամարտերում տեխնիկական պարտություն է ունենալու:
 
Իսկ վնասվածք ստացած աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը հարկադրված է եղել փոխարինել այլ մարզիկով:
 
Մոսկվա են մեկնելու հետևյալ մարզիկները` Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Տիգրան Կիրակոսյան ( 57 կգ), Վահան Նիկոլյան (62 կգ), Մարտին Միրզոյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82կգ), Դավիթ Գրիգորյան (90 կգ) և Հակոբ Առաքելյան (100 կգ):
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: