Նորություններ

Դասասենյակների ջերմաստիճանային պայմաններն ուշադրության կենտրոնում

Կրթական 2017-01-11

Անդրադառնալով այն հարցին, թե քանի դպրոց է ապահովում դասասենյակների համապատասխան ջերմաստիճանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ իրենք նման տվյալներ չունեն:
Դասասենյակներում համապատասխան ջերմաստիճանը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը: ԿԳ նախարարությունը որևէ ահազանգ, բողոք չի ստացել դասասենյակները չջեռուցվելու մասին:
 
«Մենք առաջարկում ենք, որ այն ուսումնական հաստատություններում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, դասերն սկսել առավոտյան ժամը 10.00-ից:
 
Ծնողները դժգոհել են՝ ժամը 8:30-ին ցուրտ է, մութ է: Դրա համար մենք ռեժիմն ազատ ենք թողել»,-ասել է վարչության պետը: Ըստ նրա՝ այս պահին իրենք չունեն տվյալներ, թե հանրապետության քանի դպրոց կընդունի այդ առաջարկը:
 
«Նոր ենք տարածել հայտարարությունը, վաղն արդեն կհասկանանք՝ ինչ կլինի»,-նկատել է Նարինե Հովհաննիսյանը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: