Նորություններ

Գնահատական Հենրիխ Մխիթարյանի խաղին

Սպորտ 2017-01-11

Ներկայացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Հալ Սիթիի» դեմ խաղում: Մխիթարյանը կատարել է 4 հարված, որոնք չեն ընթացել դարպասի ուղղությամբ, կատարել է նաև 47 փոխանցում՝ 87.2 տոկոս ճշգրտությամբ:
27-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում և 4 անգամ շրջանցել մրցակցին:
 
Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 1 խախտում:
 
Մխիթարյանն ստացել է 7.44 գնահատականը, ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը (8.8):
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: