Նորություններ

Դպրոցների ջերմաստիճանային պայմաններն օրակարգում

Կրթական 2017-01-10

Հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում արդեն իսկ սկսվել է ուսումնական գործընթացը: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:
Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները:
 
Միաժամանակ շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկով, որ այն ուսհաստատություններում, հատկապես՝ գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, դասերն սկսել առավոտյան ժամը 10.00-ից 30 րոպե տևողությամբ դասաժամերով:
 
Խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: