Նորություններ

Նոր գտածոներ Արցախում

Ուշագրավ 2016-12-29

Արցախի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում կատարված պեղումների շնորհիվ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Ըստ պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի հաղորդման՝ պեղումներն իրականացվել են երկու վայրում՝ կոթողների շրջակայքում, և դրանից քիչ հյուսիս՝ ջրանցքի մոտ:
«Արտաքին նյութի հետախուզական աշխատանքների ժամանակ ջրանցքի հատակին պատահաբար հայտնաբերվեց սափոր: Հայտնաբերվեց նաև 18 անոթ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9-7-րդ դարերով, և մի շարք ուլունքներ»,-նկատել է Նժդեհ Երանյանը:
 
Պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքն ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին, ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: