Նորություններ

Անդրադարձ բուհական վարձավճարների խնդրին

Կրթական 2016-12-28

Անդրադառնալով բուհական վարձավճարների խնդրին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է.«Ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող դուրս չպիտի մնա բուհից, սա մեր առջև դրված խնդիրն է»:
Ըստ նախարարի՝ գաղտնիք չէ, որ բնակչության մի զգալի զանգված իսկապես ուզում է սովորել, սակայն ի վիճակի չէ վճարել ուսման վարձը. «Երբ համալսարաններն անմիջապես կախված են ուսանողի վարձից, իսկ մենք դրանց պետբյուջեից քիչ ենք ֆինանսավորում, ամեն ինչ անում են, որ ուսանողներն իրենց համալսարանները չլքեն:
 
Արդյունքում հնարավոր է 6-7 անգամ ուսանողը վերաքննություն հանձնի, ինչը պետք է չթույլատրենք այսուհետ: Մենք պետք է կարողանանք մի ուղղությամբ բուհերի ֆինանսական վիճակը կարգավորել, անձեռնմխելի ֆոնդեր ստեղծել, իսկ բուհերն էլ պետք է կարողանան ավելի ռացիոնալ իրականացնել իրենց խնդիրները»,-ասել է նախարարը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: