Նորություններ

Դպրոցներում մեկնարկել են ավարտական քննությունները

Կրթական 2016-12-27

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված քննական ժամանակացույցի՝ հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում անց է կացվել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն հանձնելու համար նախապես հայտ է ներկայացրել հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի 3893  աշակերտ:
 
Ըստ քննական ժամանակացույցի՝ «Մաթեմատիկա» (գրավոր) ավարտական քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին, «Հայոց պատմություն» (գրավոր) քննությունը՝ դեկտեմբերի 29-ին:
 
Հիշյալ առարկաներից քննություն հանձնելու նպատակով հայտ են ներկայացրել համապատասխանաբար 5904 և 8556 աշակերտներ:
 
Այն աշակերտները, որոնք չեն հայտագրվել և այս փուլում քննություններ չեն հանձնել, հունիսին հնարավություն կունենան նշված առարկաներից հանձնել միասնական կամ ավարտական քննություն ըստ նախապես լրացրած հայտի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: