Նորություններ

Հանդիպում մանկագիր և ասմունքող Աննա Կոստանյանի հետ

Կրթական 2016-12-23

Դեկտեմբերի 21-ին Նոր Հաճնի N 1 հիմնական դպրոցը հյուրընկալել էր մանկագիր, ասմունքող Աննա Կոստանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ի Կրասնոդար քաղաքի <<Երկրամաս>> թերթի լրագրող , այբուբենագետ Արմեն Բուրանյանը: Պատվավոր հյուրերին նախ դիմավորեցին դպրոցի տնօրենությունը, ուսուցչական կոլեկտիվը, այնուհետև հանդիսությունների սրահում նրանց անհամբեր սպասում էին ծնողական, աշակերտական խորհուրդների անդամները և դպրոցի աշակերտները: Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ բանաստեղծուհու ստեղծած անգին գոհարներին, նրա գրքերին՝ << Թոթովախոս մանուկներին>> և <<Հայրենիքի պաշտպաններին>> խորագրերով և վայելել նրա հոգևոր սնունդ տվող կենդանի ասմունքը: Դպրոցի սաները ևս անակնկալ էին պատրաստել հյուրի համար՝ արտասանելով նրա գրչով ստեղծված մանկական բանաստեղծություններից: Խորը տպավորություններով և նոր հանդիպման ակնկալիքով առաջին դպրոցը հրաժեշտ տվեց հարգարժան հյուրերին:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: