Նորություններ

Ամանորյա հանդեսներ

Կրթական 2016-12-23

Դհոլ զուռնայի խրոխտ հնչյունները տոնածառի շուրջը հավաքեցին Զովաբերի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների բոլոր աշակերտներին: Երեխաները ելույթ էին ունենում համպատրաստից՝ երգում, պարում, արտասանում: Մաղթեցին, որ Ամանորը խինդ ու երջանկություն բերի աշխարհի բոլոր երեխաներին, որ տարվա խորհրդանիշ աքաղաղը բարի լույս մաղթի բոլորին՝ հանձինս մեր սահմանները անառիկ պահող հայ զինվորին: Առաջին դասարանի աղջիկների հեզաճկուն պարը համեմատեցինք աղավնիների, որը խաղաղության խորհրդանիշ է հանդիսանում: Թող այդ խաղաղությունը լինի հարատև և 2017 թվականը լինի լիության, առատության, լավատեսության, խաղաղության տարի:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: