Նորություններ

Արծաթափայլ հեքիաթ

Կրթական 2016-12-23

ՀՀ Կոտայքի մարզի Քաղսիի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Լեռնուհի Աբրահամյանի կազմակերպած միջոցառումը գունագեղ էր և լի ուրախությամբ: Եվս մեկ հիշարժան օր էր դպրոցի սաների համար: Դպրոցի VI և VII դասարանների աշակերտները մրցության մեջ ցուցադրեցին ամանորյա ձևավորման, զարդարանքի և նվերների պատրաստման իրենց կարողությունները և հմտությունները: Երեխաներն ուրախացան, երգեցին ու պարեցին, տոնական շունչ հաղորդեցին մրցույթին: Հաղթեց, իհա՛րկե, ամանորյա արծաթափայլ հեքիաթը, որը բոլորին խոստացավ երազանքների իրականացում և հրաշքներով լի գալիք տարի:

Կոտայք, գ. Քաղսիի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: