Նորություններ

Կայացել է Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը

Կրթական 2016-12-22

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ կայացել է Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես՝ 2016թ. կատարված աշխատանքները:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցած  Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ  են հանձնվել  2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին:
 
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը. «Այս կարգի ծրագրերի  ներմուծումը կրթական համակարգ ժամանակի պահանջ է: 21-րդ դարում այլ ճանապարհ, քան շարժվել գիտատեխնիկական աներևակայելի զարգացմանը համաքայլ, չունենք»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: