Նորություններ

Բաց դաս նվիրված Աստվածաշնչի Ոսկանյան տպագրության 350 -ամյակին

Կրթական 2016-12-19

Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցի 8-րդ ա դասարանում /ուսուցիչ՝ Ա. Սահակյան/ տեղի ունեցավ բաց դաս նվիրված Աստվածաշնչի Ոսկանյան տպագրության 350-ամյակին : Դասի բնաբանն էր . Մեր ձեռագրական գործին վարպետները լավ են կազմակերպել իրենց անմահ ու հավերժական գոչծի էությունը <<Ձեռս գնա,դառնա ի հող, գիրս մնա հիշատակող>>: Դասի ընթացքում եղավ անդրադարձ Աստվածաշնչի տպագրության խորհրդանշական մեծ իրադարձությանը,որը շարունակեց հայ ժողովրդի լուսավորման գործին լծված մի խումբ նվիրյալների անմահ գործը: Աշակերտները և հյուրերը հնարավորություն ստացան դիտելու և ծանոթանալու Աստվածաշնչի եզակի նմուշօրինակի արտաքին տեսքին, որն այսօր գտնվում է Մ. Մաշտոցի անվան մատենադարանում: Դասի ավարտին ուսուցչուհին աշակերտներին նվիրեց Մայր Թերեզայի սիրո նվերը և պատգամեց,որ այս նվերը յուրաքանչյուրը կրի իր սրտում և միշտ հավատով ու լույսով առաջնորդվի:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: