Նորություններ

Խախտումներ հանրակրթական ուսհաստատություններում

Կրթական 2016-12-19

Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության հանրակրթական ուսհաստատություններում իրականացված ուսումնասիրությունների շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ:
Այս  մասին կառավարության հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջարկություններ և հանձնարարականներ:
 
«Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին ապահովել տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը:
 
Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ է տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին՝ անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,-նշել է վարչապետը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: