Նորություններ

Էքսկուրսիա դեպի Երևան

Կրթական 2016-12-14

09.12.2016-ին Նոր Հաճնի հ.1 հիմնական դպրոցի 5<<ա>> դասարանի աշակերտները՝ դասղեկ Գ.Նիգոյանի գլխավորությամբ, էքսկուրսիա էին մեկնել դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան , Սուրբ Զորավոր եկեղեցի և Երաժշտական Կամերային թատրոն՝դիտելու <<Սասունցի Դավիթ >> ներկայացումը: Արվեստ , գրականություն , պատմություն, հոգևոր դաստիարակություն . ահա այն արժեքները ,որոնց առնչվեցին աշակերտները ուսուցողական և դաստիարակչական նշանակություն ունեցող մեր էքսկուրսիայի ընթացքում: Էքսկուրսիան սկսեցինք Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված մեր մայրաքաղաքի պատմության թանգարանից,ուր աշակերտները խաղ- էքսկուրսիայի միջոցով ճանաչեցին հին ու նոր Երևանը:Խաղի արդյունքում Երևան և Էրեբունի թիմերը հաղթանակ ունեցան և թանգարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագիր,իսկ վերջում Երևանի զինանշանի և դրոշի դիմաց հանդիսավոր երդում տվեցին՝որպես Երևանի քաղաքապետ: Հոգևոր դաստիարակության նպատակով այցելեցինք Սուրբ Զորավոր եկեղեցի ,որի մասին ի դեպ ներկայացրել էր արդեն թանգարանի աշխատակիցը: Անկրկնելի տպավորությունները շարունակվեցին և ամփոփվեցին <<Սասունցի Դավիթ>>ներկայացմամբ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: