Նորություններ

Կրթական նոր նախագիծն օրակարգում

Կրթական 2016-12-07

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի առաջին նիստն անց է կացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ կլաստերի այս գաղափարն իր  տեսակի մեջ դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում. այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը:
 
«Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և տարիների աշխատանք պահանջող: Այն մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել:
 
Այժմ մեր խնդիրն է  աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ  հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական  դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը...»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: