Նորություններ

Կմշակվի օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ

Կրթական 2016-12-06

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նոյեմբերի 19-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ դառնալով կրթության բնագավառին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կատարել է մի շարք հարցադրումներ, այդ թվում, որ հայ երեխաները կարողանան տիրապետել երեք լեզվի:
Վարչապետի հանձնարարականի կատարման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է օտար լեզուների դասավանդման հայեցակարգ մշակելու աշխատանքային խումբ, որը գումարել է իր առաջին նիստը:
 
Բացելով նիստը` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ օտար լեզուների դասավանդման հայեցակարգի մշակման նպատակով վերոնշյալ խմբի շրջանակում կձևավորվեն նաև տարբեր լեզուների առանձին աշխատանքային խմբեր, մասնավորապես՝ անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի, գերմաներենի:
 
Ըստ նախարարի՝ պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը` անդրադառնալով օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներին, չափորոշիչների հստակեցմանը, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխմանը, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխությանը և այլն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: