Նորություններ

Գրքի շնորհանդես Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում

Կրթական 2016-12-06

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում նոյեմբերի 17-ին կայացավ դպրոցի բազմավաստակ ուսուցչուհի Անահիտ Ղազարյանի երկրորդ՝ <<Համբույրի գինի>> բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր: Իրենց սրտի ջերմ խոսքերը բանաստեղծուհուն ուղղեցին ժողովածուի խմբագիր, Հայաստանի գրողների միության գործադիր տնօրեն Ղուկաս Սիրունյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հերմինե Ադամյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Ստեփանյանը, <<Հայաստան>> ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, <<Կոտայք>> թերթի թղթակից Սամվել Մաչկալյանը, դպրոցի հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախագահ Քարմիլե Առաքելյանը: Իրենց սիրելի ուսուցչուհուն անակնկալ մատուցեցին նախկին և ներկայիս սաները՝ ընթերցելով նրա գողտրիկ բանստեղծությունները: Ավելի մանրամասն կարող եք դիտել՝ հետևելով հետևյալ հղմանը. http://yerkirmedia.am/culture/anahit-ghazaryan-grqi-shnorhandes/

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: