Նորություններ

Հանդիպում ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցների հետ

Կրթական 2016-12-05

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հանդիպել է «Ուսանողական կառույցների ազդեցությունը և դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցներին:
Ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են  Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի և Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:
 
Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, որոնք մոտիվացված են կրթության որակի  բարելավման և կառավարման արդյունավետության բարձրացման հարցում:
 
Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարի տեղակալին տարբեր հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ուսանողների շարժին, բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը և մի շարք այլ խնդիրների:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: