Նորություններ

«Աթաբեկ Խնկոյանը միշտ մեզ հետ է» խորագրով միջոցառում Վանաձորի Դ.Վարուժանի անվան

Կրթական 2016-12-05

Դեկտեմբերի երկուսին խնկոյանական շունչն էր թևածում Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IIIա դասարանում: Աշակերտները սկզբում ներկայացրին նրա մանկության տարիները, ապա հանդիսատեսին ծանոթացրին «Հասկեր» և «Աղբյուր» ամսագրերի հետ, որտեղ աշխատակցել է Աթաբեկ Խնկոյանը: Միջոցառման մասնակիցները լուսաէկրանին տեսան նաև Աթաբեկ Խնկոյանի կազմած դասագրքերը՝ «Լուսաբեր», «Կարմիր արև» և «Մեր դպրոցը»: Մեծ ոգևորությամբ աշակերտները կատարեցին Խնկոյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը՝ «Ծիծեռնակին», «Լորիկը», «Ուղիղ կարգով», «Ձուկն է լողում» և «Բկլիկ ձկնիկը»: Փոքրիկ դերասանները բեմականացրին Խնկոյանի «Սերոբը» պատմվածքը և «Փայտահատն ու մահը» առակը: Միջոցառմանը հմայք և շուք էին հաղորդում թեմային համապատասխան պարերը: Աշակերտները անդրադարձան նաև Խնկոյանի թարգմանություններին և փոխադրություններին: Միջոցառումը եզրափակվեց հայ առակագրության պսակներից մեկի՝ «Մկների ժողովը» առակի տիկնիկային ներկայացմամբ: Իսկ վերջում լուսաէկրանին գրվեց Խնկոյանի մանուկներին ուղղված խոսքը. Իմ բալիկներ, Ծով ալիքներ, Դպրոցն ունի Նոր-նոր պահանջ. Պահանջի դեմ- Ո´չ մի նահանջ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: