Նորություններ

Բարև,ես եմ

Կրթական 2016-12-05

Սույն թվականի դեկտեմբերին Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում ,,Բարև, ես եմ,, գրական շաբաթի շրջանակներում անցկացվեցին միջոցառում`ներ` դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ա. Նահապետյանի և Ա.Վարդանյանի կողմից: 11.2, 11.3 դասարանների աշակերտները ներկայացրին Հովհաննես Թումանյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ հեղինակներին, նրանց ստեղծագործությունները: Դահլիճն ամբողջությամբ հագեցած էր Դսեղի, Գյումրիի և Չանախչիի շնչով: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիները, ովքեր հետաքրքիր մանրամասներ ներկայացրին գրողների կյանքից:Ինչպես նաև գրադարանում12.2 դասարանի աշակերտների շնորհիվ ներկայացվեց Ավետիք Իսահակյան մեծ գրողն ու վարպետը: Գրադարանի օդը հագեցած էր Իսահակյանով,ներկայացված էր նրա հայրենի գյուղը`Ղազարապատը:Ասես գտնվում էինք նրա հայրենի տանը,ուր նրա հյուրասենյակն էր, աշխատանքային սեղանը,մոր պատրաստած հացի սեղանը:Ցերեկույթը համեմվեց Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգ ու տաղով, ասմունքով:

Կոտայք, ք. Չարենցավանի Մ. Մաշտոցի անվ. ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: