Նորություններ

Գազի բացման հանդիսավոր արարողություն Սուրենավանի միջնակարգ դպրոցում

Կրթական 2016-12-03

Նոյեմբերի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել էր Սուրենավանի միջնակարգ դպրոց՝ մասնակցելու գազի միացման հանդիսավոր արարողությանը, որին իրենց ներկայությամբ պատվել էին նաև փոխմարզպետ Ի. Շադյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանը, Արարատի ԳԳՄ տնօրեն Է. Ավոյանը, համայնքապետ Կ. Կարապետյանը, Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է. Կոռնենկոն և տարբեր բնագավառների բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր: Մեծարգո մարզպետին դպրոցն ընդունեց աղուհացով, այնուհետև ուղղորդեց կաթսայատուն, որտեղ տեղի ունեցավ բացման արարողությունը: Միջոցառումն իր շարունակությունը գտավ դպրոցի լուսավոր սրահում: Մեկնարկը տրվեց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Զեյնալյանի ողջույնի խոսքով: Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը, ով իր խոսքում կարևորեց իրադարձությունը, քանի որ աշխատանքն իրագործվել էր պետբյուջեի միջոցներով: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև մարզպետ Ռ. Աբրահամյանը, ով դպրոցի ներառական խմբին նվիրեց համակարգիչ, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Գասպարյանն ու Արարատ քաղաքի «Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցող» հկ նախագահ Է. Կոռնենկոն: Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին դպրոցի աշակերտներն իրենց ասմունքով, երգ ու պարով:

Արարատ, գ. Սուրենավանի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: