Նորություններ

«Առաջին անգամ ընտրող»

Կրթական 2016-11-30

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում ընտրություններ էին։ Այո, ընտրություններ, բայց ոչ համապետական, այլ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում X-XII դասարանների աշակերտները գործնական ընտրություններ էին անցկացնում։ Նրանք իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով նախագահ։ Թեկնածուները 4-ն էին՝ իրենց թիմերով, նախընտրական ծրագրերով, հանդիպումների ժամանակացույցով։ Հանձնաժողովն էլ արհեստավարժ էր, խստապահանջ և անաչառ։ Ամեն մեկն իր դերում էր՝ նախագահ, քարտուղար, անդամ, դիտորդներն էլ իրենց հերթին էին փորձում պահպանել կարգուկանոն։ Ընտրական տեղամասում բնականոն եռուզեռ էր։ Որևէ հատուկ կարծիք կամ ընտրախախտում չգրանցվեց, լրագրողներն անգամ որևէ թերություն չնկատեցին։ Ընտրություններն անցան արդար և թափանցիկ, և աշակերտների առաջին ընտրությունը որպես այդպիսին մնաց հիշողությունների մեջ։ Ամուր հիմք՝ այդպես շարունակելու համար։ Հ.Գ. թեկնածուները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք, և վստահեցրին, որ կօգնեն, ինչով կարող են։ Կարծում ենք՝ լավ օրինակ է ոչ միայն առաջին անգամ ընտրվողի համար։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: