Նորություններ

Գիտության զարգացման նոր հեռանկար

Կրթական 2016-11-30

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում:
 
Ըստ նրա` հանրակրթության և բուհական ոլորտներում երկու երկրի միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը, մասնավորապես՝ նանոտեխնոլոգիական դաշտը:
 
«Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում, և իրանական կողմի առաջարկը` համագործակցել այս ոլորտում, խիստ արդիական է:
 
Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը, այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլև գիտության այլ ճյուղեր»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: