Նորություններ

Լեգենդը՝ իրականություն

Ուշագրավ 2016-11-30

Հաշվի առնելով այն, որ հայկական մշակույթը ժամանակակից Ղրղզստանի տարածքում միջնադարում բավականին լայն տարածում է ունեցել, այժմ այդտեղ, մասնավորապես՝ Իսիկ Կուլ լճի մերձակայքում կատարվում է հետազոտություն, որի միջոցով փորձ է արվում հայտնաբերել այնտեղ տեղակայված հայկական եկեղեցի:
Դառնալով հետազոտությանը՝ պատմական գիտություններ թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկիխը նշել է՝ ավանդույթի համաձայն՝ Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, նաև գանձեր: 
 
Ու թեև լեգենդը հաստատված չէ, սակայն հիմքում կան իրական պատմական փաստեր: Վասիլի Պլոսկիխն ասել է նաև, որ հիմա չեն կարող հստակ ասել՝ որտեղ է գտնվում հայկական եկեղեցին. Ապացույցներ դեռ չկան, սակայն կան որոշ գտածոներ:
 
«Հավանական է, որ  եկեղեցին գտնվում է ջրի տակ: Ջրի տակ հայտնաբերվել է բավականին մեծ օբյեկտ, որի ուսումնասիրության համար բավականին գումար է անհրաժեշտ: 
 
Այդ հատվածից գտնվել է միջնադարյան կերամիկայից անոթ, որի վրա վեցանկյուն աստղ է պատկերված,  նաև աղյուսի մնացորդներ, որոնք օգտագործվել են հայկական ճարտարապետության մեջ»,- նշել է Վասիլի Պլոսկիխը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: