Նորություններ

Հաղթողը կպարզվի թայ-բրեյքում

Սպորտ 2016-11-29

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 12-րդ պարտիայում Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը բաժանվել են ոչ ոքի արդյունքով:
Հաշիվը հավասար է՝ 6:6: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին անցկացվելիք թայ-բրեյքում, որը կմեկնարկի արագ շախմատի 4 պարտիայով:
 
Անհրաժեշտության դեպքում կանցկացվի ևս չորս բլից՝ երկուական պարտիայով: Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի «արմագեդոն»՝ մեկ պարտիա:
 
Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը կունենա 5 րոպե, մրցակիցը՝ 4, սակայն սպիտակ ֆիգուրներով հանդես եկողը պարտավոր է հաղթել: Ոչ ոքին կնշանակի սև ֆիգուրներով խաղացած գրոսմայստերի հաղթանակը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: