Նորություններ

Թե ինչպես խուսափել հիվանդություններից

Ուշագրավ 2016-11-28

Օրգանիզի դիմադրողականությունը բարձր պահելու և հիվանդություններից խուսափելու համար գերմանացի մասնագետը խորհուրդ է տալիս ձմեռային սննդակարգում ներառել ստորև թվարկված մթերքները՝
Նուշ
 
Նուշը հարուստ է արժեքավոր ճարպերով, վիտամիններով և հանքանյութերով: Հատկապես В2 և Е վիտամինները կարևոր են իմունիտետի ամրապնդման եւ հիվանդություննեի դեմ պայքարի համար:
 
Խնձոր
 
Խնձորը պարունակում է պեկտիններ, որոնք հագեցվածության զգացողություն են առաջացնում և լավացնում են մարսողությունը: Խնձորը նաև մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում:
 
Նարինջ
 
Նարինջն արժեքավոր է մեծ քանակությամբ C վիտամինի պարունակության շնորհիվ: Ի դեպ, C վիտամին կա նաև քաղցր պղպեղի ու մաղադանոսի մեջ:
 
Սխտոր
 
Սխտորի մեջ առկա նյութերն օգտակար են սրտի և անոթների աշխատանքի համար: Օրինակ՝ ալիցինը չեզոքացնում է ազատ ռադիկալներն ու կանխում օրգանիզմին հասցրած վնասը:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: