Նորություններ

Դպրոցներում դասապրոցեսը չի դադարեցվի

Կրթական 2016-11-28

Անդրադառնալով դպրոցներում դասապրոցեսը վիրուսային սեզոնի պատճառով դադարեցնելու հարցին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նկատել է՝ «Վիրուսային սեզոնով պայմանավորված՝ դասապրոցեսը դադարեցնելու առաջարկությունը մեզ պետք է անի Առողջապահության նախարարությունը, միշտ այդպես է եղել»:
«Մենք միայն գրություն ենք ստացել, որտեղ մեզ խնդրում են աջակցել, որ մանկավարժներն ու առողջապահության մասնագետները աշխատեն մասին, կատարեն ստուգումներ ու համաճարակային մոնիթորինգ:
 
Հիմա բոլոր դպրոցներն ընդգրկված են այդ ստուգումների մեջ, և անհրաժեշտության դեպքում երեխաները տուն են ուղարկվում: Ուրիշ առաջարկներ այս պահին չունենք»:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: