Նորություններ

Ներկայացվել է ավարտական քննությունների անցկացման կարգը

Կրթական 2016-11-26

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույց»-ը:
Ներկայացնելով ավարտական քննությունների կազմակերպման նոր աշխատակարգը՝ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում ավարտական և միասնական քննությունների անցկացմանը:
 
Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ դեկտեմբերի 24-30-ը և /կամ հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
 
Հունիսին միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
 
Հաստատության տնօրենը դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ):
 
Աղբյուր՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: