Նորություններ

«Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը»

Ուշագրավ 2016-11-25

Ս.թ. նոյեմբերի 25-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կմեկնարկի «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ապա ելույթ կունենան կենտրոնի տնօրեն Հ. Հովեյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը:
 
Գիտաժողովին գորգի և գորգագործական մշակույթի վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան արվեստաբաններ, ոլորտի մասնագետներ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: