Նորություններ

Հայոց լեզուն ՀՀ միակ պետական լեզուն է

Կրթական 2016-11-25

«Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել` երկու տարբեր հարց կա՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, մեր լեզվի մասին օրենքը փոփոխության ենթակա չէ։
Երկրորդ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ, պետք է ունենան օտար լեզուների իմացություն»,- նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
 
Նախարարը հերքել է, որ Սահմանադրության դրույթը, որով հայոց լեզուն ամրագրվում է որպես ՀՀ միակ պետական լեզու, կարող է փոխվել։ Ըստ նրա, եթե Եվրոպայում ընդունված է 3 լեզվի գործածություն, Հայաստանում դրվում է երկու լեզվի խորացված իմացություն. ՀՀ-ն նաև ԵՏՄ անդամ է, և ռուսերենի խորացված իմացությունն անհրաժեշտ է։
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: