Նորություններ

Զորամասում

Կրթական 2016-11-25

2016թ-ի նոյեմբերի 5-ը հռչակված է հետախույզի օր Զինվորների կյանքին ու գործունեությանը ծանոթանալու,բանակին ավելի մոտ գտնվելու նպատակով Վարդենիկի Արտակ Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցի IXբ դասարանի աշակերտները դասղեկ Նելլի Պետրոսյանի և զինղեկ Մանուկ Սաֆարյանի ուղեկցությամբ այց կազմակերպեցին Վարդենիս քաղաքի տարածքում տեղակայված N զորամաս: Աշակերտները ևս մասնակից դարձան միջոցառմանը և իրենց գեղեցիկ ելույթները նվիրեցին զինվորներին:Ներքոհիշյալ զեկույցով հանդես եկավ նույն դասարանի աշակերտ,պատանի երկրապահ – կամավորական կազմակերպության անդամ Գոռ Պետրոսյանը. - Վարդենիկի Ա.Օհանյանի անվան №2 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտներս ողջունում ենք ձեզ և մեր երախտագիտությունը հայտնում անմնացորդ հայրենիքին ծառայելու համար: Բանակը պետության հիմքն է,ազգի նկարագիրը,մեր ժողովրդի մեծագույն նվաճումը:Ուժեղ է այն ազգը,որն ունի կայուն ու ամրակուռ բանակ:Այսօր մենք ունենք այդ բանակը: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված,հայի արյունը տեսած հողի վրա, Որովհետև մենք հավատում ենք մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին: Հպարտ և պաշտպանված ենք զգում մեզ,երբ գիտենք,որ հայոց սահմանը հսկվում է արի,խելացի,անվախ ու ուժեղ հայ զինվորի կողմից: Այդ փառահեղ գործի շարունակողը մենք ենք լինելու:Երբ ժամանակը գա,մենք ևս պատրաստ ենք ձեր գործը շարունակելու՝սիրով ծառայելու հայրենիքին,անսասան պահելու նրա սահմանները:Հենց դա է հաստատում այն փաստը,որ այսօր մենք այստեղ ենք:

Գեղարքունիք, գ. Վարդենիկի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: