Նորություններ

Ժողովուրդն իմաստուն է... <<Առափիի միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ի 2-րդ դասարան

Կրթական 2016-11-24

<<Հեքիաթային խառնաշփոթ>> այլընտրանքային դաս-միջոցառում Երեխաներն ուսուցչի օգնությամբ պատրաստել էին մեծ պաստառ, որտեղ ժողովրդական բանահյուսության նմուշները խառնվել են: Հավաքեցին, գտան յուրաքանչյուր նմուշի ճիշտ տեղը, ներկայացրին ինչպես կարգն է, բերեցին օրինակներ: Ստի տոպրակից հանեցին կատակ -ստերը, հասկացան, որ սուտ խոսելը լավ բան չէ, եթե սուտը կատակ չէ... Առաջարկված հանելուկներին տրվեցին տրամաբանական պատասխաններ: Ասացին առած-ասացվածքներ, շուտասելուկներ, խնդուկներ: Իրենց իսկ ձեռքով պատրաստած <<թոնրի>> առջև խաղիկ-տաղիկներով թխեցին լավաշ ու կլոր գաթա: Նվագարկիչով լսեցին <<Օրորոցային>> երգը, որի տակ էլ աղջիկը քնեցրեց փոքրիկ տիկնիկին: Մեծ ոգևորությամբ հանդես եկան առակներն ասելիս: Ցույց էին տալիս տվյալ պարագաներն, խաղալիքներն ու ներկայացնում <<Թեյնիկն ու թասը>>, <<Մրջյունն ու մողեսը>>, <<Քացախն ու չինին>>, << Օձն ու ճուտերը>>, <<Պուտուկն ու շերեփը>>: Խառնաշփոթի մասնակիցները շատ սահուն անցում արեցին առակներից հեքիաթների՝ ներկայացնելով դրվագներ <<Ըռնոն ու Դռնոն>>, <<Քաջ Նազարը>>, <<Սուտասանը>>, <<Անխելք մարդը>>, <<Կիկոսի մահը>>, <<Քեֆ անողի քեֆը չի պակասի>> հեքիաթներից: Լսեցին <<Քաջ Նազարի>> երգը, իսկ <<Նազարը>> պարեց մեծ ոգևորությամբ: Դաս միջոցառման ընթացքում կիրառվեց մտագրոհ, քառաբաժան մեթոդները: Խրախուսվեցին գործնական աշխատանքները, ելույթները, կերպարները: Դասվար՝ Շամիրամ Եղիազարյան

Շիրակ, գ. Առափիի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: