Նորություններ

Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոց

Կրթական 2016-11-23

Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում նոյեմբերի 22-ին յուրօրինակ միջոցառում էր` նվիրված քառօրյա պատերազմին` «Բարձունքը մերն է, տղերքը չկան…..» կարգախոսով: Միջոցառման գաղափարը տվել էր 11-րդ դասարանի աշակերտ Շահեն Մովսիսյանը: Կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փորձառու փոխտնօրեն` Լաուրա Սոլոմոնյանը: Ամեն ինչ յուրօրինակ էր և տրամադրող` և´ աշակերտների զինվորական հանդերձը, և´ գեղեցիկ ձևավորված ստենդը` քառօրյա հերոսների նկարներով, և´ ճաշակով ու դիպուկ ընտրված երգերն ու բանաստեղծությունները, և´ աշակերտների սքանչելի ասմունքն ու երգը: Մի պահ ունկնդիրները տեղափոխվել էին ապրիլյան օրերը, երբ հերոսացման ոգին էր իշխում մեր աշխարհում: Ծիրանագույն հագուստներով աղջիկների պարը կարծես մեր հավերժության հիմնը լիներ: Եզակի միջոցառումը երկար կմնա ներկաների հուշերում: Միջոցառմանը ներկա էին Սևանի զինկոմիսարիատի, Լճաշենի զարամասի և Սևանի երկրապահ կամավորների միության ներկայացուցիչներ, որոնք իրենց գնահատանքի խոսքերն ուղղեցին դպրոցին, աշակերտներին և միջոցառման կազմակերպչին:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: