Նորություններ

Հայ գրոսմայստերը՝ Գերմանիայի ակումբային առաջնության մասնակից

Սպորտ 2016-11-23

Կայացել են Գերմանիայի ակումբային առաջնության 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումները: Առաջնությունում հանդես է գալիս նաև գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը գլխավորում է «Բեռլին 1903» ակումբը:
3-րդ տուրում Մելքումյանը սև խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Ստեֆան Բրոմբերգերի հետ, իսկ նրա ակումբը 6-2 հաշվով հաղթանակ է տոնել «Ցուկցվանգ» ակումբի նկատմամբ:
 
4-րդ տուրում Մելքումյանը հաղթել է Կլաուս Բիշոֆին, իսկ նրա ակումբը նույն `6 -2 հաշվով հաղթել է Մյունխենի թիմին: 4 տուրից հետո Գերմանիայի ակումբային առաջնության աղյուսակը գլխավորում է «Բադեն» ակումբը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: