Նորություններ

Տրվել է աշնանային գիտական նստաշրջանի մեկնարկը

Կրթական 2016-11-22

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մեկնարկել է աշնանային գիտական նստաշրջանը: Համահամալսարանական գիտական նստաշրջանի բացմանը ներկա էին Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:
Զեկուցումներ էին պատրաստել ոչ միայն ապագա բանասերները, այլև ուսանողներ տարբեր կրթական հաստատություններից:
 
Գրականության տեսություն, հայ գրականություն, հայոց լեզվի պատմություն, մանկավարժություն, ընդհանուր լեզվաբանություն և հայոց լեզու, ահա, այն բաժինները, որոնց շրջանակներում ուսանողները ներկայացնելու են իրենց գիտական ուսումնասիրությունները:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: