Նորություններ

Գործնական աշխատանք տեխնոլոգիա առարկայից

Կրթական 2016-11-20

Նոյեմբերի 15-ին դպրոցի ճաշարանում տեղի ունեցավ գործնական աշխատանք տեխնոլոգիա առարկայից ‹‹Կերակրատեսակների պատրաստում բանջարեղենից›› թեմայով (ուսուցչուհի՝ Հասմիկ Ավետյան): Դասի նպատակն էր 6-րդ դասարանի աշակերտներին սովորեցնել պատրաստել աղցաններ եւ տիրապետել բանջարեղենից այլ կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիային։ Կատարվեց անձեռոցիկների ծալում և սեղանի սպասքադրում: Վերջում սովորողները, պահպանելով սեղանից օգտվելու կարգապահական կանոնները, վայելեցին իրենց պատրաստած համեղ աղցանը:

Կոտայք, ք. Չարենցավանի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: