Նորություններ

Ծխելուց հրաժարվելու միջազգային օր

Կրթական 2016-11-18

Նոյեմբերի 17-ին Ստեփանավանի N2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվան նվիրված միջոցաոում: 9-րդ դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Ջիլավյանի ղեկավարությամբ դարձել էին պատմաբաններ, բժիշկներ, սոցիոլոգներ, բնապահպաններ, վաճառողներ: Յուաքանչյուր խումբն իր տեսանկյունից ներկայացնում էր ծխախոտի ` առողջությանը հասցնող վնասները, առաջացման պատմությունը: Միջոցառման ժամանակ 9-րդ և 8-րդ դասարանցիները դիտեցին տեսաֆիլմեր,որոնք ներկայացնում էին ծխախոտի` օրգանիզմի համար վնասակար լինելը: Վերջում տեղի ունեցավ քննարկում: Միջոցառումն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: