Նորություններ

Գիտակրթական ոլորտի զագացման նոր հեռանկար

Կրթական 2016-11-18

Կայացել է հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպումը:
Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման բոլոր կողմերին՝ ընդգծելով, որ քննարկումն անցել է բավականին արդյունավետ մթնոլորտում:
 
«Մենք հավատում ենք, որ «Հորիզոն-2020»-ին անդամակցելուց  հետո մեր բոլոր երկրները կունենան նոր հնարավորություններ՝ մեր գիտակրթական համակարգերը եվրոպական կառույցներին ինտեգրելու ուղղությամբ:
 
...Մեր երկրի համար կրթությունը և գիտությունը հատուկ կարևորություն ունեցող ոլորտներ են. դարերով մեր փոքրիկ երկիրը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում, դրանց բախումից շատ բան կորցրել, ցեղասպանության ենթարկվել, բայց նաև այդ քաղաքակրթությունների երկխոսությունից շահել:
 
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվել՝ քաղաքակրթությունների երկխոսության վայր դառնալու համար»,-նշել է նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: