Նորություններ

Մեկնարկում է Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ փառատոնը

Ուշագրավ 2016-11-15

Ս. թ. նոյեմբերի 17-24-ը Երևանում և ՀՀ մարզերում կանցկացվի Մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ (ներառական) հանրապետական փառատոնը, որին մասնակցելու է 41 ուսումնական հաստատության ու կազմակերպության շուրջ 500 երեխա:
Փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ադապտացումը:
 
Փառատոնը կանցկացվի 8 անվանակարգում՝ «Երաժշտարվեստ», «Կերպարվեստ», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Լուսանկարչական արվեստ», «Թատերարվեստ», «Գեղարվեստական խոսք», «Գրական ստեղծագործություն», «Պարարվեստ»:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: