Նորություններ

Երգի փառատոն

Կրթական 2016-11-15

Նոյեմբերի 10-ին Գյումրու N 37 ավագ դպրոցի XIIա դասարանի աշակերտուհի Անահիտ Կարապետյանը մասնակցեց «Երգը բարեկամության կամուրջ է» խորագրով ռուսական երգի հանրապետական IV փառատոնին: Փառատոնի նպատակն է դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի հոգևոր և մշակութային արժեքներին: Անահիտ Կարապետյանը ներկայացրեց Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված <<Журавли >> երգը: Նրա շուրթերից հնչած երգի գեղեցիկ մեղեդին գերեց հանդիսատեսի հոգին :

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: