Նորություններ

Հայ պատանիները՝ «Շչելկունչիկ» միջազգային մրցույթի մասնակիցներ

Ուշագրավ 2016-11-10

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմեկնարկի Պատանի երաժիշտների «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը:
Մրցույթին կմասնակցի 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Չինաստանից և այլ երկրներից:
 
Այս տարվա մրցույթին Հայաստանից կմասնակցեն Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը և Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի փողային բաժնի աշակերտ, գալարափողհար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արթուր Թադևոսովը:
 
Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 17-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում` դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: