Նորություններ

Մասնագիտական կողմնորոշում «Անի պարտեզ»

Կրթական 2016-11-08

Նախադպրոցական կրթության ծրագրի իրազեկման նպատակով Գյումրու N37 ավագ դպրոցի աշակերտները հերթական մասնագիտական կողմնորոշման դասընթացն անցկացրին «Անի պարտեզում»: Աշակերտները ծանոթացան նախակրթարանի կրթադաստիարակչական աշխատանքներին, ծրագրերին, տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբերում, զրուցեցին փոքրիկների հետ: Ավագ խմբում ուսումնասիրվում էր նախադպրոցական ծրագիրը, փոքրիկները կարողանում էին գրել, հաշվել, կատարել թվաբանական գործողություններ: Աշակերտները տնօրինության կողմից արժանացան ջերմ ընդունելության և հյուրասիրության: Երեխաները զբաղվեցին նաև փոքրիկների խնամքով: Այցը տպավորիչ էր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: