Նորություններ

Մեկնարկում է «Կին» միջազգային կինոփառատոնը

Ուշագրավ 2016-11-03

Նոյեմբերի 4-ին Երևանում կմեկնարկի «Կին» միջազգային 13-րդ կինոփառատոնը, որի ընթացքում ներկայացվելու է 20 երկրի 60 ֆիլմ:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, բացահայտել նոր անուններ, նպաստել տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
 
Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրումը նվիրված կլինի հայ վավերագրող Արշա Օվանեսովային: Կցուցադրվի «Կինը` պողպատից ու արցունքներից» վավերագրական ֆիլմը, որը կպատմի վավերագրողի ստեղծագործական ուղու մասին:
 
Աղբյուրը՝ Panorama.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: