Նորություններ

Կայացել է աշխատանքային հերթական հանդիպումը

Կրթական 2016-11-02

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Հանդիպմանը քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ նման փոխգործակցությունը մեծապես նպաստում է Արցախում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը և տվյալ բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: