Նորություններ

Արոնյանը հաղթեց Հու Յիֆանին

Սպորտ 2013-01-21

Tata Steel Chess շախմատային փառատոնի 8-րդ տուրի A խմբում հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տոնեց Հու Յիֆանի (Չինաստան) նկատմամբ: Խաղն ավարտվեց 40-րդ քայլում:

Իրենց հանդիպումներն ավարտել են նաև Վիշվանաթան Անանդն ու Իվան Սոկոլովը, ինչպես նաև Անիշ Գիրին և Ուանգ Հաոն՝ երկու դեպքում էլ գրանցելով ոչ-ոքի։ Մագնուս Կարլսենը հաղթանակի հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Այս տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5 միավոր, իսկ առաջատարն է Մագնուս Կարլսենը, ով ունի 6 միավոր:
 
Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը՝
 
1.Կարլսեն 6
2.Անանդ 5.5
3.Արոնյան 5
4.Նակամուրա 5
5.Հարիկրիշնա 4.5
6.Կարյակին 4.5
7.Լեկո 4
8.Կարուանա 4
9.Վան Վելի 3.5
10.Վոնգ 3.5
11.Գիրի 3.0
12.Սոկոլով 2.5
13.Լ' Ամի 2.5
14.Հու Յիֆան 2.5:
 
Աղբյուրը` Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: