Նորություններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. հայ շախմատիստների արդյունքները

Սպորտ 2016-10-26

Կայացել են աշխարհի պատանեկան առաջնության 6-րդ տուրի հանդիպումները: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, որը 6 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Մեր շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 4, Սարգիս Սարգսյանը, Րաֆֆի Ղազարյանը, Սևակ Մանուկյանը, Գոռ Գրիգորյանը և Արշակ Մելքոնյանը` 3-ական, իսկ Գրիգոր Դավթյանը` 2.5 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում եռիշխանություն է:
 
Երեք շախմատիստ վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանը, Հայկ Գրիգորյանը և Դավիթ Գասպարյանը վաստակել են 3.5-ական միավոր, Գոռ Սարգսյանը և Էրիկ Հակոբյանը` 3-ական, Էմին Օհանյանը` 2.5 միավոր:
 
Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում է  3 շախմատիստ, որոնք վաստակել են 5.5-ական միավոր: Մեր շախմատիստներից Նիկոլայ Հովյանը վաստակել է 4, Ռուդոլֆ Փաշիկյանը` 3.5, Մենուա Հակոբյանը` 2.5 միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: