Նորություններ

Բացահայտվել է Շեքսպիրի «Հենրի 6-րդ»-ի համահեղինակը

Ուշագրավ 2016-10-25

Գիտնականները համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կատարել են ուսումնասիրություն և եկել այն եզրակացության, որ «Հենրի 6-րդ» քրոնիկոնի հեղինակը միայն Շեքսպիրը չէ:
Նրանք հաստատել են, որ տարեգրությունը համահեղինակային աշխատանք է: Համահեղինակը, պարզվում է, բրիտանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն է, որը, ինչպես հայտնի է, Շեքսպիրի ժամանակակիցն ու մրցակիցն է եղել:
 
Ի դեպ, դրամատուրգների ազգանունները կհայտնվեն ակադեմիական հրատարակության տիտղոսաթերթին, որը հրապարակման է պատրաստում Օքսֆորդի համալսարանը:
 
Հետազոտողները հաստատում են նաև, որ սա Շեքսպիրի միակ ստեղծագործությունը չէ, որի հեղինակությունը կասկածի տակ է դրված: Չի բացառվում, որ Շեքսպիրի 44 պիեսից 17-ը կարող է այլ համահեղինակներ ունենալ:
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: